Udumyan's
Autoschool
Թեստեր
Թեստեր ըստ թեմաների
Թեստեր(նոր)
Թեստեր ըստ թեմաների(նոր)
Մուտք
Թեստ N23
Նախորդ
Հաջորդ
1
Հետադարձն արգելվում է`
Բոլոր թվարկած դեպքերում:
Ճանապարհի` թեկուզ և մեկ ուղղությամբ 100 մ-ից պակաս տեսանելիության տեղերում:
Երկաթուղային գծանցներում:
Կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ:
Հետիոտնային անցումների վրա և թունելներում:
2
Եթե մտադիր եք խաչմերուկում կատարել հետադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:
Բեռնատար ավտոմոբիլին:
Բոլոր տրանսպորտային միջոցներին:
Թեթև մարդատար ավտոմոբիլին:
3
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հեծանվորդներին արգելվում է երթևեկել`
Երկու դեպքում էլ:
Առանց սաղավարտի:
Առանց ղեկը բռնելու:
4
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Երկու դեպքում էլ:
Դողերը չափերով կամ թույլատրելի բեռնվածությամբ չեն համապատասխանում տրանսպորտային միջոցի տվյալ մոդելին:
Առանց կողային կցորդի մոտոցիկլում բացակայում է «Վթարային կանգառ» նշանը:
5
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Երկու դեպքում էլ:
Ղեկային կառավարման պարուրակային միացումները ձգված կամ սահմանված ձևով սևեռված չեն:
Ավտոբուսում բացակայում են կրակմարիչները:
6
Ի՞նչ են նշանակում հետևյալ նշանները:
Մոտոցիկլների երթևեկությունը դեպի աջ թույլատրվում է:
Մոտոցիկլների երթևեկությունը դեպի աջ արգելվում է:
7
Այս ճանապարհային նշաններից ո՞րը չի համարվում արգելող:
- 5 -
- 4 -
- 3 -
- 2 -
- 1 -
8
Տվյալ դեպքում պարտավո՞ր է վարորդը կանգ առնել կարգավորողի կողմից նշված տեղում:
Պարտավոր է:
Պարտավոր չէ, քանի որ նշանն արգելում է կանգառը:
9
Ավտոմոբիլները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ`
Կապույտը` կանաչի հետ միաժամանակ, դեղինը:
Դեղինը, կանաչը, կապույտը:
10
Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝
Մոտոցիկլը, ավտոբուսը, տրամվայը և "Շտապ օգնության" ավտոմոբիլը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
"Շտապ օգնության" ավտոմոբիլը, տրամվայը, մոտոցիկլը, ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
11
Երթևեկությունն արգելվում է`
Կանաչ և սպիտակ ավտոմոբիլներին:
Սպիտակ, կապույտ և կանաչ ավտոմոբիլներին:
Սպիտակ և դեղին ավտոմոբիլներին:
Կանաչ և դեղին ավտոմոբիլներին:
12
Ի՞նչի համար են ծառայում երթևեկելի մասի վրայի սլաքները:
Ցույց են տալիս ճանապարհի վտանգավոր շրջադարձի ուղղությունը:
Նախազգուշացնում է երթևեկության գոտու վերջին մոտենալու մասին:
Նախազգուշացնում են վարորդին ճանապարհի վտանգավոր հատվածին մոտենալու մասին:
13
Կանգառն արգելվում է, եթե հոծ գծի և կանգնած տրանսպորտային միջոցի միջև տարածությունը կազմում է`
2,5 մ
3,5 մ
4 մ
5,5 մ
6 մ
14
Երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է`
80 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:
70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:
60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:
15
Թույլատրվու՞մ է արդյոք մարդկանց փոխադրումը քարշակվող ավտոբուսում:
Արգելվում է:
Թույլատրվում է մինչև 8 ուղևոր:
Թույլատրվում է:
16
Ձայնային ազդանշանների կրկնողությամբ ընդհանուր տագնապի ինչպիսի՞ ազդանշան է վարորդը պարտավոր տալ երկաթուղային գծանցի վրա հարկադրական կանգառ կատարելու դեպքում:
Մեկ երկար և երկու կարճ:
Մեկ երկար և երեք կարճ:
Երեք երկար և մեկ կարճ:
17
Հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցից ի՞նչ հեռավորության վրա լապտերների հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի:
300 մ-ից ոչ պակաս:
150 մ-ից ոչ պակաս:
100 մ-ից ոչ պակաս:
18
Կարելի՞ է նշված հետագծով երթևեկելու համար ձեռքով տալ նախազգուշացնող ազդանշան:
Կարելի է բոլոր դեպքերում:
Կարելի, եթե անսարք է շրջադարձի ցուցիչը` օրվա լուսավոր ժամերին:
Կարելի է, եթե անսարք է շրջադարձի ցուցիչը:
19
Ավտովթարի ժամանակ հետևյալ տուժածներից որի՞ն օգնություն կցուցաբերեք առաջին հերթին:
Անգիտակից տղամարդ:
Բազկի կոտրվածքով տղամարդ:
Քերծվածքներով երեխա:
Վախեցած հղի կին:
20
Ո՞ր տարբերակն է ճիշտ։
Արգելվում է ձախ եզրային գոտիով վազանցը։
Արգելվում է երթևեկել ձախ եզրային գոտիով, եթե ճանապարհն ունի մեկ ուղղությամբ 4 երթևեկելի գոտի և դրանից աջ ընկած գոտիները ազատ են։
Արգելվում է երթևեկել ձախ եզրային գոտիով, եթե ճանապարհն ունի մեկ ուղղությամբ երկու երթևեկելի գոտի և աջ գոտին զբաղված չէ։
Նախորդ
Ավարտել թեստը
Հաջորդ