Udumyan's
Autoschool
Թեստեր
Թեստեր ըստ թեմաների
Թեստեր(նոր)
Թեստեր ըստ թեմաների(նոր)
Մուտք
Թեստ N22
Նախորդ
Հաջորդ
1
Թույլատրվու՞մ է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդին երթևեկել տրամվայի գծերով:
Արգելվում է:
Թույլատրվում է:
2
Եթե մտադիր եք կատարել ձախ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:
Բոլոր տրանսպորտային միջոցներին:
Պարեկային ավտոմոբիլին:
Մոտոցիկլին:
3
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` «B», «C» և «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաև կցորդներով, եթե կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում`
1000 կիլոգրամը:
800 կիլոգրամը:
750 կիլոգրամը:
4
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Թվարկած բոլոր դեպքերում:
Չեն աշխատում թեթև մարդատար ավտոմոբիլի սրահի ներքին լուսավորության սարքերը:
Դողերն ունեն անվադողի հենքը (կորդը) մերկացնող տեղային վնասվածքներ:
Շարժիչն աշխատում է ընդհատումներով:
5
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Հովացման համակարգը չի ապահովում շարժիչի աշխատանքի կայուն ջերմային ռեժիմը:
Չի աշխատում ձայնային ազդանշանի սարքը:
Երկու դեպքում էլ:
6
Ի՞նչ է նշանակում նշանի տակ տեղադրված ցուցանակը:
Վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատվածի երկարությունը:
Առաջին շրջադարձից մինչև երկրորդ շրջադարձի սկիզբը եղած հեռավորությունը:
Նշանից մինչև առաջին շրջադարձի սկիզբը եղած հեռավորությունը:
7
Ո՞ր տրանսպորտային միջոցների երթևեկությունն է թույլատրվում այս նշանի ազդեցության ճանապարհներին:
Այն տրանսպորտային միջոցների, որոնց առավելագույն արագությունը գերազանցում է 40 կմ/ժ:
Ավտոմոբիլների և մոտոցիկլների:
Բոլոր տրանսպորտային միջոցների:
Մեխանիկական տրանսպորտային միջոցների:
8
Տվյալ իրադրությունում նշանից 200 մ հեռավորության վրա վարորդն ունի՞ արդյոք հետադարձի իրավունք:
Իրավունք չունի:
Իրավունք ունի:
9
Կարմիր ավտոմոբիլը`
Պետք է ճանապարհը զիջի շրջանաձև երթևեկությամբ ճանապարհով երթևեկող կապույտ ավտոմոբիլին:
Ունի երթևեկության առավելություն, քանի որ հավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցել է կապույտ ավտոմոբիլի աջ կողմից:
10
Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝
Տրամվայը և ավտոբուսը, մոտոցիկլը և թեթև մարդատար ավտոմոբիլը,բեռնատար ավտոմոբիլը:
Բեռնատար ավտոմոբիլը, տրամվայը և ավտոբուսը, մոտոցիկլը և թեթև մարդատար ավտոմոբիլը:
11
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի երթևեկության առավելություն:
Ավտոմոբիլի վարորդը:
Տրամվայի վարորդը:
12
Քանի՞ գոտի ունի ճանապարհը, որտեղ հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանվում են կրկնակի հոծ գծերով:
Երկու կամ երեք գոտի:
Երկու գոտի:
Չորս և ավելի գոտիներ:
Երեք գոտի:
13
Որտե՞ղ է թույլատրվում երկարատև հանգստի, գիշերակացի և այլ նպատակներով կայանել բնակավայրերից դուրս:
ճանապարհի ձախ կողմում` ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը
ճանապարհի երթևեկելի մասի աջ կողմում` չխոչնդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությանը
կայանման համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս
ճանապարհի կողնակներին
14
Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերից դուրս, մինչև վտանգավոր հատվածի սկիզբը ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում:
300 - 500 մ:
150 - 300 մ:
50 - 100 մ:
15
Մարդկանց փոխադրումը բեռնատար կցորդում`
Թույլատրվում է միայն բեռն ուղեկցող անձանց:
Թույլատրվում է:
Արգելվում է:
16
Ո՞ր դեպքում վարորդը պետք է տա նախազգուշացնող ազդանշան` կանգառ կատարելուց առաջ:
Բոլոր դեպքերում:
Միայն բնակավայրերում:
Եթե նրա հետևից երթևեկում է այլ տրանսպորտային միջոց:
17
Հետին հակամառախուղային լապտերիկները կարող են օգտագործվել`
Թվարկած բոլոր դեպքերում:
Օրվա մութ ժամանակ` տրանսպորտային միջոցը բեռնաթափելիս:
Միայն անբավարար տեսանելիության պայմաններում:
Թունելներում երթևեկելիս:
Օրվա մութ ժամանակ` տրանսպորտային շարասյան կազմում երթևեկելիս:
18
Միջքաղաքային ավտոբուսի վարորդն իրավունք ունի՞ վազանցելու մոտոցիկլին, որը երթևեկում է 70 կմ/ժ արագությամբ:
Իրավունք չունի:
Իրավունք ունի:
19
Գլխի վնասվածքի դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է.
Պառկեցնել նրան հորիզոնական դիրքով:
Պառկեցնել նրան գլուխն ու իրանը բարձրացնելով ապահովել կիսապառկած դիրք:
Պառկեցնել նրան ոտքերը բարձրացնելով:
20
Դուք պատրաստվում եք ավտոմոբիլի վրա տեղադրել բեռ, որն ավտոմոբիլի կողքերից դուրս կցցվի մոտ 50սմ։ Ձեր մոտեցումը
Ես կարող եմ բեռը կահավորել «մեծ եզրաչափերով բեռ նշանով» և տեղափոխել:
Ես իրավունք չունեմ նման եզրաչափերով բեռ տեղափոխել։
Նախորդ
Ավարտել թեստը
Հաջորդ