Udumyan's
Autoschool
Թեստեր
Թեստեր ըստ թեմաների
Թեստեր(նոր)
Թեստեր ըստ թեմաների(նոր)
Մուտք
Հատուկ ազդանշանի կիրառում
Նախորդ
Հաջորդ
Դուք շարունակում եք երթևեկությունն ուղիղ․ պարտավոր ե՞ք արդյոք զիջել ճանապարհը թեթև մարդատար ավտոմոբիլին։
Պարտավոր չեք:
Պարտավոր եք:
Եթե մտադիր եք կատարել ձախ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:
Բոլոր տրանսպորտային միջոցներին:
Պարեկային ավտոմոբիլին:
Մոտոցիկլին:
Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է`
Իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել:
Կանգ առնեն և շարունակեն երթևեկթյունը միայն թույլտվություն ստանալուց հետո:
Տրանսպորտային միջոցների վրա ի՞նչ նպատակով են տեղադրված նարնջագույն կամ դեղին գույնի առկայծող փարոսիկներ:
Երթևեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար:
Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ երթևեկության առավելություն ստանալու համար:
Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է`
Իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի`
Երրորդը` կարմիրի հետ միաժամանակ:
Երկրորդը` կարմիրի հետ միաժամանակ:
Առաջինը` կարմիրի հետ միաժամանակ:
Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է`
Իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը` նշված, ինչպես նաև դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:
Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:
Ճանապարհային մեքենայի վարորդը:
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:
Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:
Շտապ օգնության ավտոմոբիլի վարորդը:
Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի`
Վերջինը:
Երրորդը:
Երկրորդը:
Առաջինը:
Տալի՞ս է արդյոք երթևեկության առավելություն տրանսպորտային միջոցի վրա միացված դեղին գույնի (նարնջագույն) առկայծող փարոսիկը:
Չի տալիս:
Տալիս է:
Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցի վարորդը տալիս է հատուկ ձայնային ազդանշան, որպեսզի`
Ոստիկանության ծառայողների և այլ անձանց ուշադրությունը գրավելու համար:
Ստանա երթևեկության առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ:
Կապույտ գույնի առկայծող փարոսիկով կահավորված տրանսպորտային միջոցի վարորդը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ունի, եթե`
Միացրել է կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը:
Հատուկ ձայնային ազդանշան է տալիս:
Միացրել է առկայծող փարոսիկը:
Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է`
Շարունակեն երթևեկությունը, քանի որ երթևեկում են սահմանված երթուղով:
Իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել:
Կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո:
Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է՝
Իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Շարունակեն երթևեկությունը, քանի որ երթևեկում են սահմանված երթուղով:
Պարեկային ծառայության ավտոմոբիլի վարորդը երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար պետք է միացնի`
Կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը:
Կապույտ և կարմիր գույնի առկայծող փարոսիկները:
Կապույտ գույնի առկայծող փարոսիկը:
Պարտավո՞ր է ավտոբուսի վարորդը ճանապարհը զիջել "Շտապ օգնության" ավտոմոբիլին, եթե միացրած չեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը:
Պարտավոր չէ:
Պարտավոր է:
Նախորդ
Ավարտել թեստը
Հաջորդ