Udumyan's
Autoschool
Թեստեր
Թեստեր ըստ թեմաների
Թեստեր(նոր)
Թեստեր ըստ թեմաների(նոր)
Մուտք
Ընդհանուր դրույթներ
Հաջորդ
Նշաններից ո՞րն է կոչվում «Արգելքի շրջանցումը ձախից»:
- 1 -
- 2 -
- 3 -
- 4 -
- 5 -
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն ուղևոր է համարվում`
Տրանսպորտային միջոցի սրահում (խցիկում) կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող, ինչպես նաև տրանսպորտային միջոցը նստող (բարձրացող) ու դրանից դուրս եկող (իջնող) անձը` բացառությամբ վարորդի և վարել սովորեցնողի:
Տրանսպորտային միջոցի սրահում (խցիկում) կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող անձը` բացառությամբ վարորդի և վարել սովորեցնողի:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` A կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել`
18 տարին լրացած անձանց:
17 տարին լրացած անձանց:
16 տարին լրացած անձանց:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` E կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել`
19 տարին լրացած անձանց:
18 տարին լրացած անձանց:
17 տարին լրացած անձանց:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ճանապարհի երթևեկելի մաս է համարվում`
Ճանապարհի տարրը` նախատեսված տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Ճանապարհի տարրը` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հարկադրված կանգառ է համարվում`
Թվարկած բոլոր դեպքերը:
Տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղևորի) ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա:
Երթևեկության ընդհատումը` կապված ճանապարհին գոյացած խցանման հետ:
Երթևեկության ընդհատումը` կապված լուսացույցի արգելող ազդանշանի անսպասելի միացման հետ:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` անբավարար տեսանելիություն է համարվում`
Մառախուղի, անձրևի, ձյունաթափի և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում, ճանապարհի տեսանելիություն և (կամ) մինչև 300 մետր տեսանելիության հեռավորություն:
Ճանապարհի տեսանելիության հեռավորությունը բնակավայրերում` երթևեկելի մասի արհեստական լուսավորվածության բացակայության պայմաններում:
Ճանապարհի տեսանելիության հեռավորությունը` օրվա մութ ժամանակ:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` կանգառ է համարվում`
5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղևորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ:
Մինչև 5 րոպե կամ ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է համարվում`
Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս), ինչպես նաև թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլը:
Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս):
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հետիոտներին են հավասարեցվում`
Թվարկած բոլոր անձինք:
Բեռնասայլակ, սահնակ, մանկասայլակ կամ հաշմանդամային սայլակ քաշող (հրող) անձինք:
Առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով տեղաշարժվող հաշմանդամները:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` կցորդ (կիսակցորդ) է համարվում`
Շարժիչով չկահավորված տրանսպորտային միջոցը, որը նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոցով շարժման մեջ դրվելու և դրա կազմում որպես մեկ ամբողջություն երթևեկելու համար:
Կոշտ կցիչով քարշակվող ցանկացած մեխանիկական տրանսպորտային միջոցը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանվում է`
Ձախակողմյան երթևեկություն:
Աջակողմյան երթևեկություն:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` տրանսպորտային միջոցի ձեռք բերման օրվանից ի՞նչ ժամկետում այն պետք է ներկայացվի հաշվառման` Ճանապարհային ոստիկանության մարմիններ:
20 օրվա ընթացքում:
10 օրվա ընթացքում:
15 օրվա ընթացքում:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ճանապարհային երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար պատասխանատվություն կրում է`
Թվարկած բոլոր անձինք և կազմակերպությունները:
Տրանսպորտային միջոցի` վերջին տարեկան տեխնիկական զննությունն իրականացրած կազմակերպությունը:
Տրանսպորտային միջոցը վաճառած կազմակերպությունը:
Տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օգտագործողը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` երթևեկությունը սկսելուց առաջ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ստուգել`
Բոլոր թվարկածները:
Անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության համապատասխանությունը սահմանված նորմերին:
Արգելակային համակարգի և ղեկային կառավարման սարքինությունը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է օժանդակելու նպատակով տրամադրել տրանսպորտային միջոցը`
Երկու դեպքում էլ:
Բուժաշխատողներին, որոնք բուժօգնություն ցույց տալու համար մեկնում են համընթաց ուղղությամբ (վարորդի համաձայնությամբ):
Ոստիկանության ծառայողներին` շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական հաստատություն տեղափոխելու համար:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում`
Կատարել թվարկած բոլոր գործողությունները:
պատահարի մասին հայտնել ոստիկանություն:
Միացնել վթարային լուսային ազդանշանը:
Անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է իր մոտ ունենալ`
Թվարկած բոլոր փաստաթղթերը:
Լիազորագիր` այլ անձին պատկանող տրանսպորտային միջոցը վարելու դեպքում:
Տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` երթևեկության գոտի է համարվում`
Երթևեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար:
Երթևեկելի մասի գծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` թույլատրելի առավելագույն զանգված է համարվում`
Վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը:
Լրակազմված և լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` կարգավորող է համարվում`
Թվարկած բոլոր անձինք:
Երթևեկության ցանկացած մասնակից (վարորդ, ուղևոր կամ հետիոտն), որն անհրաժեշտությունն առաջանալու դեպքում կատարում է կարգավորող գործողություններ:
Ճանապարհային երթևեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հեծանիվ է համարվում`
Առնվազն երկու անիվ ունեցող և դրա վրա գտնվող մարդու մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի օգնությամբ շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոցը` բացառությամբ հաշմանդամային սայլակի:
Առնվազն երկու անիվ ունեցող և դրա վրա գտնվող մարդու մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի օգնությամբ շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոցը, ինչպես նաև հաշմանդամային սայլակը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հետիոտն է համարվում`
Տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող, այդ թվում` ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձը:
Տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող անձը` բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` տրանսպորտային միջոցի գործնական վարման սկզբնական ուսուցումն իրականացվում է`
Ցանկացած ճանապարհին (բացառությամբ ավտոմայրուղիների)` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը:
Փակ հրապարակում կամ ավտոդրոմում:
Բնակավայրերից դուրս` ճանապարհներին` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` մերձակա տարածքից ելքը դեպի ճանապարհ համարվու՞մ է արդյոք խաչմերուկ:
Համարվում է:
Չի համարվում:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` «B», «C» և «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաև կցորդներով, եթե կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում`
1000 կիլոգրամը:
800 կիլոգրամը:
750 կիլոգրամը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հեծանվորդներին արգելվում է երթևեկել`
Երկու դեպքում էլ:
Առանց սաղավարտի:
Առանց ղեկը բռնելու:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` «B» և «C» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել`
18 տարին լրացած անձանց:
17 տարին լրացած անձանց:
16 տարին լրացած անձանց:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` մոպեդ է համարվում `
Մինչև 70 սմ խորանարդ բանվորական ծավալի շարժիչով և մինչև 70կմ/ժ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոցը:
Մինչև 60 սմ խորանարդ բանվորական ծավալի շարժիչով և մինչև 60կմ/ժ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոցը:
Մինչև 50 սմ խորանարդ բանվորական ծավալի շարժիչով և մինչև 50կմ/ժ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոցը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` տրանսպորտային միջոց վարել սովորեցնողը`
Չի հավասարեցվում վարորդին:
Հավասարեցվում է վարորդին:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` վթարային իրադրություն է համարվում`
Երթևեկության մասնակցի և (կամ) կարգավորողի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակը, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ:
Երթևեկության մասնակցի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակը, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` օրվա մութ ժամանակ է համարվում`
մթնշաղի վերջի և աղջամուղջի սկզբի միջև ընկած ժամանակահատվածը:
Աշնանը և ձմռանը` տեղական ժամանակով երեկոյան ժամը 20.00-ից մինչև առավոտյան ժամը 8.00-ը, գարնանը և ամռանը` երեկոյան ժամը 22.00-ից մինչև առավոտյան ժամը 6.00-ն ընկած ժամանակահատվածը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավտոբուս է համարվում`
Ուղևորների համար նախատեսված 8 և ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը:
Ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` թեթև մարդատար ավտոմոբիլ է համարվում`
Ուղևորների (բացառությամբ մինչև 12 տարեկան երեխաների) համար նախատեսված 4-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը:
Ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հետիոտներին են հավասարեցվում`
Բոլոր թվարկած անձինք:
Հեծանիվ, մոպեդ կամ մոտոցիկլ տանող անձինք:
Շարժիչ ունեցող հաշմանդամային սայլակով` հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամները:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է`
Վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից:
Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներում տրանսպորտային միջոցներ վարելու գործնական քննությունները դրական հանձնելու պահից:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` «A» և «B» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները կարող են տրվել`
16 տարին լրացած անձանց:
17 տարին լրացած անձանց:
18 տարին լրացած անձանց:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայական կարող է տրվել`
21 տարին լրացած անձանց:
20 տարին լրացած անձանց:
18 տարին լրացած անձանց:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ազգային վարորդական վկայականները տրվում են`
Անժամկետ:
Մինչև 20 տարի ժամանակով:
Մինչև 10 տարի ժամանակով:
Մինչև 5 տարի ժամանակով:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` միջազգային վարորդական վկայականները տրվում են`
Անժամկետ:
Մինչև 5 տարի ժականակով:
Մինչև 3 տարի ժամանակով:
Մինչև 1 տարի ժամանակով:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներում վարորդի թեկնածուն կարող է մասնակցել գործնական քննությանը, եթե լրացել է նրա`
17 տարին:
16 տարին:
15 տարին:
"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ D կարգի և D1 ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել՝
21 տարին լրացած անձանց:
20 տարին լրացած անձանց:
19 տարին լրացած անձանց:
18 տարին լրացած անձանց:
"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ կանգառ է համարվում՝
Մինչև 5 րոպե կամ ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը:
5 րոպեից ավելի ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղևորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ:
Տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը` կապված ուղևորի պահանջի հետ:
"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է համարվում՝
Զբոսաշրջային երթուղով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը:
Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս):
Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս), ինչպես նաև թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլը:
"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում՝
Վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի:
Վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի:
Լրակազմված և լիցքավորված տրանսպորտային միջոցի առավելագույն զանգվածը:
"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ B, C, D կարգերի և C1, D1 ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաև կցորդներով, եթե կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում`
750 կիլոգրամը:
850 կիլոգրամը:
950 կիլոգրամը:
"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետ է համարվում՝
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղևորների նստեցման-իջեցման համար նախատեսված վայր:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղևորների նստեցման-իջեցման համար նախատեսված և համապատասխան ճանապարհային նշաններով կահավորված վայր:
"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ կայանում է համարվում՝
5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղևորի նuտելու, իջնելու և (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղևորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ:
"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված անձանց D կարգի և D1 ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել՝
21 տարին լրացած անձանց:
20 տարին լրացած անձանց:
19 տարին լրացած անձանց:
18 տարին լրացած անձանց:
"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ D կարգի և D1 ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել այն անձանց, ովքեր ունեն`
B կամ C կարգի կամ C1 ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 20 տարին:
AB կարգերի կամ A1B1 ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 18 տարին:
B կարգի կամ B1 ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 18 տարին:
B կամ C կարգի կամ C1 ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 21 տարին:
"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ D, DE կարգերի, D1 և D1E ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական իրավունքի վկայական կարող է տրվել՝
22 տարին լրացած անձանց:
21 տարին լրացած անձանց:
20 տարին լրացած անձանց:
19 տարին լրացած անձանց:
Տրանսպորտային միջոցների վազանց նշանակում է`
Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ:
Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու հետ:
Ավարտել թեստը
Հաջորդ