Udumyan's
Autoschool
Թեստեր
Թեստեր ըստ թեմաների
Թեստեր(նոր)
Թեստեր ըստ թեմաների(նոր)
Մուտք
Թեստ N54
Նախորդ
Հաջորդ
1
"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված անձանց D կարգի և D1 ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել՝
21 տարին լրացած անձանց:
20 տարին լրացած անձանց:
19 տարին լրացած անձանց:
18 տարին լրացած անձանց:
2
Ո՞ր նկարում ճանապարհը բաժանարար գոտի ունի
Միայն ձախ
Երկու դեպքում
Միայն աջ
3
Մոտոցիկլների շահագործումն արգելվում է, եթե`
Երկու դեպքում էլ:
Դողերի պահպանաշերտի նվազագույն մնացորդային բարձրությունը կազմում է 1,6 մմ:
Բացակայում են կառուցվածքով նախատեսված անվտանգության աղեղները:
4
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Երկու դեպքում էլ:
Նույն սռնու վրա տեղադրված են պահպանաշերտի տարբեր նախշանկարներով դողեր:
Բացակայում է դողի անվահեցի ամրացման հեղյուսներից թեկուզ մեկը:
5
Թույլատրվու՞մ է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդին երթևեկել տրամվայի գծերով:
Արգելվում է:
Թույլատրվում է:
6
Ի՞նչ է ցույց տալիս այս նշանի տակ տեղադրված ցուցանակը`
Մինչև ճանապարհի նեղ հատվածի շրջանցման տեղն ընկած հեռավորությունը:
Նշանից մինչև ճանապարհի նեղ հատվածն ընկած հեռավորությունը:
Ճանապարհի նեղ հատվածի երկարությունը:
7
Այս ճանապարհային նշաններից որն է արգելում մուտք գործել խաչմերուկի տարածք, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, բացառությամբ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի։
-4-
-3-
-2-
-1-
8
Թույլատրվում է արդյոք ուղևոր իջեցնել ճանապարհի այն տեղում, որտեղ եզրաքարի վերին մակերեսին գծված է դեղին հոծ գիծ և տեղադրված է «Կանգառն արգելվում է» նշանը:
Թույլատրվում է միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:
Թույլատրվում է` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում:
Արգելվում է:
Թույլատրվում է
9
Այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցների երթևեկության ուղիները հատվում են, իսկ անցման հերթականությունը կանոններով սահմանված չէ, ճանապարհը պետք է զիջի այն վարորդը
Որին տրանսպորտային միջոց է մոտենում աջից
tr_Որին տրանսպորտային միջոց է մոտենում ձախից:
10
Այս վերելքի ուղղությամբ շարժվելիս հետադարձ թույլատրվում է, եթե
Հնարավոր լինի այն կատարել մեկ գործողությամբ
Ապահովված է 100 մետր տեսանելիությունը երկու կողմից
Արգելված է
11
Այս նշանները նախազգուշացնում են
50-100 մետր հետո երկաթուղային գծանց է
150-300մ հեռավորությունից կլինի առանց ուղեփակոցի երկաթուղային գծանց
Եռագիծ երկաթուղային գծանցին մոտենալու մասին
12
Երկրորդ անցում ձախ շրջադարձ կատարելու դեպքում վարորդն
Պետք է զիջի ավտոբուսի վարորդին
Պետք է զիջի մյուս վարորդներին
Ունի առավելություն
13
Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝
Մոտոցիկլը, ավտոբուսը, տրամվայը և "Շտապ օգնության" ավտոմոբիլը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
"Շտապ օգնության" ավտոմոբիլը, տրամվայը, մոտոցիկլը, ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
14
Ո՞ր տրանսպորտային միջոցների համար է առանձնացված A տառով գծանշված գոտին:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար:
Տրոլեյբուսների և տաքսիների համար:
Միայն ավտոբուսների համար, որոնք շարժվում են սահմանված երթուղով:
15
Կանաչ ազդանշանի միանալու դեպքում վարորդը
Պետք է զիջի բեռնատարի վարորդին
Ունի առաջնահերթ երթևեկելու իրավունք
16
Թույլատրվո՞ւմ է կամուրջի վրա կանգառ կատարել ուղևոր նստեցնելու նպատակով
Ոչ
Այո
17
Եթե բեռի վիճակն ու դասավորությունը հնարավորություն չեն տալիս կատարել դրա փոխադրումը կանոնների պահանջներին համապատասխան, ապա վարորդը պետք է
Վերացնի խախտումները կամ դադարեցնի հետագա երթևեկությունը
Բեռը բարեհաջող հասցնի մինչև մոտակա բեռնաթափման վայրը:
18
Քարշակման ժամանակ քարշակվող տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինեն`
Վթարային լուսային ազդանշանը:
Լապտերների մոտակա լույսերը:
Լապտերների հեռահար լույսերը:
19
Տրանսպորտային միջոցից ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում «Վթարային կանգառ» նշանը:
Բնակավայրերում` ոչ պակաս 5 մ վրա, բնակավայրերից դուրս` 10 մ:
Բնակավայրերում` ոչ պակաս 10 մ վրա, բնակավայրերից դուրս` 20 մ:
Բնակավայրերում` ոչ պակաս 15 մ վրա, բնակավայրերից դուրս` 30 մ:
20
Որովայնային ներքին արյունահոսության կասկածի դեպքում օգնություն ցուցաբերելիս պետք է.
Տուժածին մեծ քանակով հեղուկ տալ խմելու:
Որովայնին ճնշող վիրակապ տեղադրել:
Որովայնին տաք ջեռակ տեղադրել:
Պառկեցնել տուժածին և վնասվածքին սառը թրջոց տեղադրել:
Նախորդ
Ավարտել թեստը
Հաջորդ